Կանադայում հաղորդավարին հեռացրել են աշխատանքից գործարքներ կազմակերպելու համար

08:48 • 11.06.15

Կանադայի CBS պետական հեռուստառադիոընկերությունը հայտարարել է, որ աշխատանքից ազատել է հայտնի հեռուստահաղորդավարին, ով մեղադրվում է նրա համար, որ օգտագործել է լրագրողական կապերն արվեստի գործերի առևտրի ոլորտում գործարքներ կազմակերպելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Էվան Սոլոմոնն «Իշխանություն և քաղաքականություն» շոուի հաղորդավարն էր: CBS-ի հայտարարության մեջ ասվում է, որ Սոլոմոնը խախտել է ընկերության էթիկական նորմերը և լրագրողի մասնագիտության չափանիշները: Ինքը՝ Սոլոմոնը, հերքում է մեղադրանքները:

 

Լրագրողի աշխատանքից ազատման մասին տեղեկությունը հայտնվել է նույն օրը, երբ Toronto Star թերթը հրապարակել է նյութ, որտեղ պատմել է լրագրողի գործունեության մասին: