Չինաստանում նախկին նախարարը դատապարտվել է ցմահ ազատազրկման

15:44 • 11.06.15

Չինաստանի հանրային անվտանգության հարցերով նախկին նախարար Չժոու Յունկանը հինգշաբթի օրը դատապարտվել է ցմահ ազատազրկման, գրում է ria.ru-ն:



2015 թվականի ապրիլի սկզբին Չժոու Յունկանին առաջադրվել են պաշտոնական մեղադրանքներ մի շարք հանցագործությունների համար: Նախկին նախարարին մեղադրել են կոռուպցիայի, իշխանությունը չարաշահելու և պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ բացահայտելու համար:



Հինգշաբթի օրը դատարանը վճռել է, որ Չժոու Յունկանը մեղավոր է կաշառակերության և պետական գաղտնիք բացահայտելու համար: Նշվում է, որ նախկին նախարարը զրկվել է քաղաքական իրավունքներից, իսկ նրա ակտիվներն առգրավվել են: