ԼՂՀ մարտական հենակետում ժամկետային զինծառայող է զոհվել

10:19 • 11.06.15

Հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ.ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 

« ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,– ասվում է ԼՂՀ ՊՆ կայքում զետեղված հաղորդագրությունում: