Ղրիմի իշխանությունները մտադիր են թերակղզում «նոր Անթալիա» ստեղծել

13:40 • 11.06.15

Ղրիմը կարող է վերադառնալ թերակղզու արևմտյան ափին նոր միջազգային զբոսաշրջային վայր կառուցելու սառեցված նախագծին: Այդ մասին հայտարարել է երկրի զբոսաշրջության նախարար Սերգեյ Ստրելբիցկին, հաղորդում է ria.ru-ն:

 

Մի քանի տարի առաջ, երբ Ղրիմն Ուկրաինայի կազմում էր, ուկրաինական կառավարությունը պատրաստվում էր նոր միջազգային զբոսաշրջային վայր կառուցել արևմտյան ափին:

 

Նախագիծը ենթադրում էր 100 հյուրանոցի կառուցում՝ ժամանցային գոտիով, օդանավակայանով և այլ ենթակառուցվածքներով: Նախատեսվում էր, որ այն կդառնա թուրքական Անթալիայի նմանությամբ վայր: Նախագիծը, սակայն, ֆինանսական դժվարությունների պատճառով դադարեցվել է:

 

«Նման նախագիծ եղել է, և այսօր, կարծում եմ, մենք կարող ենք դրան վերադառնալ, քանի որ Արևմտյան Ղրիմն իսկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում, դա զբոսաշրջային շրջան է»,- ասել է Ստրելբիցկին: