Հայտնի բուժակ Ջունային կհուղարկավորեն... ռազմական համազգեստով. հայտնի է դարձել պատճառը

23:04 • 11.06.15

Հանրահայտ բուժակ Ջունա Դավիթաշվիլիին հողին կհանձնեն ռազմական պաշտոնազգեստով:

Life News-ը պարզաբանում է, որ Ջունան այդ համազգեստը պատվիրել էր մայիսի 9-ին, սակայն այդպես էլ չէր հասցրել կրել կենդանության օրոք: Հենց Հաղթանակի օրվա նախօրեին Ջունան հիվանդացել էր:

Հայտնի գուշակ - բուժակի հուղարկավորությունը կկայանա հունիսի 13-ին Մոսկվայի Վագանկովսկի գերեզմանատանը: 65-ամյա Ջունան մահացել էր հունիսի 8-ին: