Բաքվում ԵՄ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել

10:56 • 11.06.15

Ադրբեջանում այսօր երիտասարդների մի խումբ, որոնք ներկայացնում են տարբեր հասարակական կազմակերպություններ, բողոքի ակցիա են իրականացրել Բաքվում Եվրամիության գրասենյակի մոտ:



Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, կազմակերպիչները նշել են, որ իրենք բողոքում են Ադրբեջանի հանդեպ ԵՄ-ի վարած քաղաքականության դեմ:


Ակցիայի կազմակերպիչները կոչ են արել հրաժարվել երկակի ստանդարտների կիրառումից:
Ցուցարարները պաստառներ են պարզել «Ամո՛թ Եվրամիությանը», «Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանից», «Քաղաքացիական հասարակությունը «ո՛չ» է ասում երկակի ստանդարտներին», «Սպորտը մի՛ քաղաքականացրեք» կարգախոսներով:



Ավելի ուշ Եվրամիության գրասենյակի մոտ ակցիայի մասին բանաձևի տեքստն է ընթերցվել:

 

Նշենք, որ Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերից առաջ մի շարք միջազգային կազմակերպություններ ու կառույցներ կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին։