Հունաստանում իր աշխատանքն է վերսկսել ճգնաժամի շրջանում փակված ERT պետական հեռուստաալիքը

09:15 • 11.06.15

Հունական պետական հեռուստառադիոընկերությունը վերսկսել է իր աշխատանքը տնտեսական ճգնաժամի պատճառով փակվելուց ուղիղ երկու տարի անց, հաղորդում է gazeta.ru-ն:

 

«Սա հատուկ օր է մեզ և բոլորի համար, ում համար թանկ է տեղեկատվության ազատությունը»,- հայտարարել են տեղեկատվական ալիքի հաղորդավարները:

 

Իր աշխատանքն է վերսկսել նաև «Հունաստանի ձայնը» արտասահմանյան ալիքը, մի քանի այլ հեռուստաալիք և ավելի քան 20 ռադիոկայան:

 

ERT պետական հեռուստաալիքը փակվել էր 2013 թվականի հունիսի 11-ին՝ ճգնաժամի պատճառով, աշխատանքից հեռացվել էր 3,5 հազար մարդ: