Հեքիմ Ջունայի առանձնատնից անհետացել են Արբատ փողոցում գտնվող 5 բնակարանների փաստաթղթերը. ԶԼՄ-ներ
Հայտնի հեքիմ Ջունայի առանձնատնից խոշոր չափի գումար և անշարժ գույքի փաստաթղթեր են անհետացել, գրում է lifenews.ru-ն։
Այդ մասին պատմել են Ջունայի ազգականները։
Նրանք միասին բացել են կնոջ տանը գտնվող չհրկիզվող պահարանը և այնտեղ միայն գտել 2 Աստվածաշունչ և նրա հին անձնագրերը։
Այդ ամենը նկարահանվել է։ Այժմ ազգականները պատրաստվում են ոստիկանություն դիմել։
Կնոջ բնակարանում գտել են միայն 410.000 ռուբլի, որն ըստ բարեկամների՝ ավելի շատ պետք է լիներ։
Ընտանիքի անդամները պետք է նաև պարզեն, թե Արբատ փողոցում գտնվող հինգ բնակարանների փաստաթղթերից բացի ինչ այլ փաստաթղթեր են գողացվել։










