Ղազախստանն ավարտել է ԱՀԿ-ին անդամակցելու պայմանների շուրջ 20 տարի տևած բանակցությունները
Ղազախստանն ավարտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու պայմանների շուրջ մոտ 20 տարի շարունակվող բանակցությունները, գրում է Interfax.ru-ն:
«Ղազախստանն ավարտել է բանակցությունները երկրի՝ ԱՀԿ մտնելու հարցով աշխատանքային խմբի հանդիպմանը»,- ասված է կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերի փաթեթի նախագիծը հունիսի 22-ին կփոխանցվի աշխատանքային խմբի անդամներին՝ պաշտոնապես հաստատման համար:
Ղազախստանը դիմում է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ 1996 թվականի հունվարի 29-ին:










