Ինքնասպանության փորձ. Դիլիջանում 51-ամյա քաղաքացին փորձել է տանիքից նետվել

22:15 • 11.06.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 11-ին, ժամը 20.22-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի շուկայի մոտակայքում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` կռունկից ցած նետվելով:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ պարզվել է, որ Կ. Մ.-ը (ծնվ. 1964թ.) փորձում է ինքնասպան լինել Ռոտոնց թաղամասի կիսակառույց հյուրանոցի տանիքից ցած նետվելով:


Հրշեջ-փրկարարները և ոստիկանները Կ. Մ.-ին իջեցրել են տանիքի վրայից: