Հուլիսի 1-ից Մոսկվա-Պետերբուրգ ավտոճանապարհի մի մասը վճարովի կդառնա

10:15 • 11.06.15

2015 թվականի հուլիսի 1-ից Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ արագընթաց ավտոմայրուղու մի մասը վճարովի կդառնա: Համապատասխան հրամանը հրապարակվել է հինգշաբթի՝ կառավարության պաշտոնական կայքում:

 

Վճարը կգանձվի 99 տարվա ընթացքում: Ստացված գումարները նախատեսվում է ուղղել ճանապարհի ենթակառուցվածքների կատարելագործմանը և դրա պահպանմանը:

 

Փաստաթղթի համաձայն՝ վճարովի կդառնա ավտոճանապարհի 15-58-կիլոմետրանոց հատվածը: 28-րդ կիլոմետրին ճանապարհը մոտենում է «Շերեմետևո- 1» օդանավակայանին: