Օբաման երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները ևս 1 տարով
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 10-ին ևս մեկ տարով երկարացրել է Բելառուսի դեմ պատժամիջոցները, որոնց ժամկետն ավարտվում էր հունիսի 16-ին, հաղորդում է lenta.ru-ն:
Կոնգրեսի անդամներին ուղարկված ծանուցման մեջ Օբաման դա կապել է այն հանգամանքի հետ, որ Բելառուսում կառավարության որոշ անդամների և այլ անձանց քաղաքականությունը խափանում է ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները: Այդ ամենը, ԱՄՆ նախագահի խոսքով, վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը:
Բելառուսի և երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցները սահմանվել են 2004 թվականի հոկտեմբերին:










