ՖԻՖԱ-ին պատկանող համակարգիչների տվյալները փոխանցվել են Շվեյցարիայի դատախազությանը
ՖԻՖԱ-ին պատկանող համակարգիչների տվյալները փոխանցվել են Շվեյցարիայի դատախազությանը՝ 2018 և 2022 թվականներին աշխարհի առաջնություններ անցկացնելու համար Ռուսաստանի և Քաթարի հաղթական դիմումների հետաքննության նպատակով, հաղորդում է korrespondent.net-ը:
Տեղեկությունն առգրավվել է Ցյուրիխում կազմակերպության գրասենյակից: Բացառություն չի եղել նաև ՖԻՖԱ-ի դեռևս գործող նախագահ Զեպ Բլատերի գրասենյակը: Ստուգվել է նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Ջերոմ Վալկեի գրասենյակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ ՖԻՖԱ-ի մի քանի պաշտոնյա է ձերբակալվել Շվեյցարիայում կոռուպցիայի մեղադրանքով:
Մայիսի 29-ին հինգերորդ ժամկետով վերընտրվելուց հետո հունիսի 2-ին Զեպ Բլատերը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը լքելու մասին:










