Քննաշրջանում երբեմն երեխաների մոտ հյուծվածություն է նկատվում. հոգեբան
Սովորաբար քննաշրջանում երեխաների մոտ հյուծվածություն, գերհոգնածություն է առաջանում, քանի որ շատ ինտեսիվ են պարապում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
«Մյուս կողմից քննության մտքից երեխաների մոտ տագնապներ են նկատվում, և այդ բոլորը հանգեցնում են երեխայի լուրջ սթրեսների, այսպես ասած՝ նյարդային թուլության»,- ասաց նա և նշեց, որ դրա ախտանիշներն են՝ շուտ լաց լինելը, փոքր բաներից հուզվելը, պոռթկալը, անքնությունը։
Հոգեբանը խորհուրդ տվեց երեխաների համար պահել սննդային հատուկ ռեժիմ, ընդունել վիտամիններով հարուստ սնունդ, ձկնեղեն։
«Անպայման երեխային օրվա մեջ պետք է կտրել պարապմունքներից և մեկ կամ երկու ժամ երեխան պետք է զբոսնի, զրուցի, գնա լողավազան»,- ասաց նա։










