Եթե Ուկրաինան հաղթահարի այս պատերազմը, մյուս երկրները նույնպես կփրկվեն. Սաակաշվիլի

13:17 • 11.06.15

Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի Օդեսա շրջանի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին «Дождь» հեռուստաալիքի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակին տված հարցազրույցում խոսել է 2008 թվականի ռուս-վրացական և Ուկրաինայի պատերազմներից և նշել, որ Ուկրաինայի ապագայից է կախված մյուս երկրների վիճակը:

 

«Մենք տարածաշրջանային քաղաքականության մեջ ենք: Սա պատերազմ է: 2008-ի պատերազմը պատերազմ չէր Վրաստանի դեմ: Սա պատերազմ է մեր ազատության համար։ Այս պատերազմն իրար հետ կապված է... Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, Ուկրաինա, Միջին Ասիա..»,- ասել է Սաակաշվիլին:

 

Օդեսայի նահանգապետը նշել է, որ Ուկրաինան եթե հաղթահարի այս պատերազմը, մյուս երկրները նույնպես կփրկվեն:

 

«Եթե Ուկրաինան հաղթահարի սա, եթե Ուկրաինան բարեփոխումներ անցկացնի, եթե Ուկրաինան անցնի սրա միջով, ապա մենք բոլորս փրկված ենք, մենք բոլորս, ովքեր Ուկրաինայի շուրջն են: Եթե Ուկրաինայի խնդիրները շարունակվեն, ապա մենք բոլորս նույնպես խնդիրներ կունենանք: Ես ինձ ավելի արդյունավետ եմ զգում այնտեղ, որտեղ իսկական գործ է արվում»,- ասել է Սաակաշվիլին: