ԱՄՆ-ում տղամարդը փոստարկղերից 20.000 դոլարի բանկային չեքեր է գողացել
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում մի տղամարդ է ձերբակալվել, ով փոստարկղերից բանկային չեքեր է գողացել, գրում է Bristol Herald Courier-ը։
Նախքան նրան ձերբակալելը՝ նա հաջողացրել է կանխիկացնել 1.400 դոլար։
Նրա դրամապանակում 20.000 դոլարի բանկային չեքեր են գտել։ Վաշինգտոնի շրջանային շերիֆ Ֆրեդ Նյումանի խոսքով՝ երեք շաբաթվա ընթացքում ոստիկանությունը փոստարկղերից գողության մասին բազմաթիվ հաղորդումներ է ստացել։
Տղամարդը գողացել է բոլոր տեսակի նամակները, այդ թվում՝ նաև բանկային չեքեր։ Շերիֆը նշել է, որ 63-ամյա Ջեքի Քեքրեյնի գործը ներառում է մի շարք հանցագործություններ, այդ թվում՝ գողություն և խարդախություն։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել գողության և բանկային չեքերի ապօրինի կանխիկացման 12 դեպքի առիթով։











