Բաքվում վրաերթի ենթարկված մարզուհուն արհեստական կոմայի մեջ են գցել

21:04 • 12.06.15

Բաքվում ավտոբուսի տակ ընկած ավստրիացի սինքրոն լողորդուհի Վանեսա Սահինովիչին երկարատև վիրահատությունից հետո արհեստական կոմայի մեջ են գցել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` Associated Press-ին հղումով:


«Սահինովիչը բազմաթիվ կոտրվածքներ է ստացել, նրան ևս մեկ վիրահատություն անհրաժեշտ կլինի», - հայտարարել է հիվանդանոցի մամլո քարտուղարը: Նա նաև հավելել է, որ ստացված վնասվածքաները չեն սպառնում մարզուհու կյանքին:


Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի մասնակիցներին տեղափոխող ավտոբուսը հունիսի 11-ին ընթացքի ժամանակ հարվածել է 3 ավստրիացի մարզուհիների: Միջադեպի հետևանքով  տուժել են լողորդուհիներ Վանեսա Սահինովիչը, Լունա Պայերը և Վերենա Բրայթը: Նրանցից ամենաշատ վնասվածքներ ստացել է 15-ամյա Սահինովիչը:


Միջադեպից հետո նրան տեղափոխել են Վիեննա, որտեղ մարզուհին վիրահատության է ենթարկվել: Ադրբեջանի իշխանություններն սկսել են միջադեպի հետաքաննությունը:


Առաջին Եվրոպական խաղերի բացումը Բաքվում կկայանա այսօր:  Մրցումները կանցկացվեն հունիսի 13-28-ը: