Անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ. Հայաստանում փոփոխական եղանակ է սպասվում

21:48 • 12.06.15

Հանրապետության տարածքում հունիսի 13-15-ին հյուսիսային շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:

 

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը արևելյան շրջաններում, 16-ի ցերեկը ամենուրեք կնվազի 2-3 աստիճանով:

 

 

Երևանում`

 

Հունիսի 13-15-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 16-17-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

 

 

Երևանի հունիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան`   34.30C (1993 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`      7.40C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  22.30C


ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն