Ինտերպոլը սառեցրել է ՖԻՖԱ-ի հետ 20 մլն դոլարի համաձայնագիրը

17:27 • 12.06.15

Ինտերպոլը դադարեցրել է 2011 թվականին ՖԻՖԱ-ի հետ համատեղ ընդունած 20 միլիոն դոլարի նախագծի գործողությունը: Ինտերպոլի կարծիքով՝ ֆուտբոլային ասոցիացիան չի կիսում դրա հիմնարար արժեքները և սկզբունքները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



«Սպորտային արդարություն» ծրագրի սառեցումը հաջորդել է կոռուպցիոն սկանդալին և կոռուպցիայի համար կասկածվող ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններին:

 

Նախնական պլանի համաձայն՝ երկու միջազգային կազմակերպությունների համատեղ նախագիծը պետք է հակազդեր քրեական խմբավորումների հովանավորության տակ գտնվող անօրինական տոտալիզատորներին և սպորտային մրցումների հետ կապված խարդախություններին:

 

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի շուրջ ներկայիս սկանդալը բացահայտվել է մայիսի 27-ին, երբ շվեյցարացի ոստիկանները Ցյուրիխի հյուրանոցներից մեկում ձերբակալեցին կազմակերպության յոթ բարձրաստիճան պաշտոնյայի: