Ֆրանսիայի դատարանն արդարացրել է կավատության համար մեղադրվող Ստրոս-Կանին
Ֆրանսիայի դատարանն արդարացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին՝ կավատության գործով, տեղեկացնում է gazeta.ru-ն:
2012 թվականին Ստրոս-Կանին մեղադրանք էր առաջադրվել հանցավոր խմբավորման կազմում մարմնավաճառների մասնակցությամբ երեկույթներ կազմակերպելու համար:
Երեկույթները կազմակերպվել էին Լիլում, նաև՝ Փարիզում ու Նյու Յորքում:
Ստրոս- Կանի հետ միասին գործով 12 մարդու անուն էր շրջանառվում:
Բացի այդ՝ 2012 թվականի մայիսին նախկին պաշտոնյայի դեմ գործ էր հարուցվել բռնաբարության մեղադրանքով:










