Ճապոնացի օդաչուն ազատվել է աշխատանքից՝ թռիչքի ժամանակ արված «սելֆիի» պատճառով

15:52 • 12.06.15

Ճապոնական Japan Airlines ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռի օդաչուն ազատվել է աշխատանքից՝ Սապորոյի օդանավակայանում ինքնաթիռի թռիչքի ժամանակ բորտուղեկցորդուհու հետ արված «սելֆիի» պատճառով, հաղորդում է ria.ru-ն:



47-ամյա օդաչուն սմարթֆոնով լուսանկարել է իրեն և 28-ամյա բորտուղեկցորդուհուն անցած կիրակի օրը՝ Սապորո-Օսակա երթուղով Boeing-ի թռիչքից 10 րոպե անց:

 

Նման խիստ պատիժը կապված է մարտին ֆրանսիական Ալպերում գերմանական Germanwings ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ, որի պատճառը, ինչպես պարզվել է, եղել են երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի գործողությունները:

 

Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը նախազգուշացրել է Japan Airlines-ին, որ նավապետի գործողություններն ավիացիոն կանոնների խախտում են, քանի որ նա լուսանկարներն արել է երկրորդ օդաչուի բացակայության ժամանակ և շեղվել է թռիչքի վերահսկողությունից: