Malaysia Airlines-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մելբուռնում

10:45 • 12.06.15

Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռն այսօր վթարային վայրէջք է կատարել Ավստրալիայի Մելբուռն քաղաքի օդանավակայանում, երբ շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել, գրում է РИА Новости-ն։

 

«Հաղորդվել է արտակարգ իրավիճակի մասին, օդաչուի խցիկում միացել է շարժիչներից մեկի հրդեհման մասին ահազանգը։ Ինքնաթիռը վերադարձել է Մելբուռնի օդանավակայան»,- հայտնել է Airservices Australia-ի ներկայացուցիչը։

 

Մելբուռնից Կուալա Լումպուր ուղևորվող ինքնաթիռում եղել է 300 մարդ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

 

Օդանավակայանի մամուլի խոսնակ Աննա Ջիլեթը հայտնել է, որ վայրէջքի ընթացքում ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։