Մարոկկոյում «Իսլամական պետության» հետ կապ ունեցող ահաբեկչական խմբավորում է ոչնչացվել
Մարոկկոյում հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է ծայրահեղական խմբավորում, որը կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, փոխանցում է Интерфакс-ը։
Ձերբակալվել է խմբավորման 8 անդամ։ Հաղորդվում է, որ նրանք պատրաստվում էին «առևանգել և ոչնչացնել» զբոսաշրջիկներին, ովքեր հանգստանում են ծովափնյա հանգստավայրերում։
Գրոհայինները, որոնց անունները չեն նշվում, հավատարմության երդում են տվել ԻՊ-ին և «զինվորական պատրաստություն» անցել Մարոկկոյի լեռնային շրջանում։










