Պենտագոնն օրական 9 մլն դոլար է ծախսում ԻՊ-ի դեմ պայքարի համար

08:59 • 12.06.15

ԱՄՆ-ն օրական 9 մլն դոլար է ծախսում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար, հայտնել է ԱՄՆ ռազմական գերատեսչությունը։

 

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ 2014թ. օգոստոսից Իրաքում և Սիրիայում իսլամիստների դեմ պայքարի համար արդեն իսկ ծախսվել է 2.7 մլրդ դոլար։

 

Նախորդ տարվանից ԱՄՆ-ն դաշնակիցների հետ ավիահարվածներ է հասցնում գրոհայինների դիրքերի ուղղությամբ։ Սակայն իսլամիստներն արդեն մեծ տարածքներ են գրավել Սիրիայում և Իրաքում։