Ապագայում Ռուսաստանը կցանկանա հյուրընկալել Եվրոպական խաղերը

14:08 • 12.06.15

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը հայտարարել է, որ շատ եվրոպական երկրներ, ներառյալ՝ Ռուսաստանը, կմրցեն այդ մրցումներն անցկացնելու իրավունքի համար, գրում է gazeta.ru-ն:

 

«Բաքվում խաղերի անցկացման մակարդակից կախված կլինի դրանք անցկացնելու երկրների ցանկությունը: Բաքուն բարձր մակարդակ կսահմանի, և շատ երկրներ ապագայում կցանկանան հյուրընկալել խաղերը, այդ թվում՝ նաև Ռուսաստանը»,- ասել է Ժուկովը:

 

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերը Բաքվում կանցկացվեն հունիսի 12-28-ը: