Ռուսական կործանիչը Սև ծովի երկնքում թռել է ԱՄՆ ինքնաթիռից 3 մետր հեռավորության վրա

10:25 • 12.06.15

Ռուսական կործանիչը քիչ է մնացել բախվեր ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռին Սև ծովի միջազգային օդային գոտում: Այդ մասին CNN-ին հայտնի է դարձել ամերիկյան ռազմական գերատեսչությունում պաշտոնյաներից:



Հեռուստաալիքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 30-ին: Ռուսական ինքնաթիռը նույն բարձրության վրա թռել է ամերիկյան ինքնաթիռի հետ երեք մետր հեռավորության վրա, ինչից հետո որոշ ժամանակ ուղեկցել է ամերիկյան ինքնաթիռին: Այնուհետև կործանիչը հեռացել է գոտուց:

 

Նշվում է, որ Միացյալ Նահանգների ինքնաթիռը ոչ մի պատասխան միջոց չի ձեռնարկել: Հավելյալ տեղեկություններ միջադեպի մասին դեռևս չկան: