Disney-ը հեքիաթային «ինտերակտիվ» հարսանեկան տորթ է ցուցադրել (տեսանյութ)
Disney-ը նոր մակարդակի է հասցրել հարսանեկան տորթերի «արվեստը»: Ինչպես ներկայացնում է Viralnova.com-ը` զվարճանքների աշխարհում ամենահայտնի ամերիկյան ընկերությունը ինտերակտիվ տորթեր է պատրաստում, որոնց վրա տեսարաններ են պատկերվում Disney-ի դասական հեքիաթներից:
Այս անհավանական արդյունքն ընկերությունը ստացել է պատկերային քարտեզագրման միջոցով, որի շնորհիվ լուսավորված պատկերները ցուցադրվում են սպիտակ հարսանեկան տորթի վրա՝ պրոյեկտորի օգնությամբ:










