Սննդամթերքներ, որոնք կօգնեն մաքրել զարկերակները բնական եղանակով

19:00 • 13.06.15

Սրտի հիվանդությունները պայմանավորված չեն միայն բնական գործընթացով կամ գենետիկ ժառանգականությամբ: Հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում մեր առօրյա որոշումները, թե ինչ սնունդ ընդունել և ինչ ըմպել:


Հաճախ չենք գիտակցում, որ մեր ընդունած սնունդը կարող է դեղամիջոց դառնալ մեր օրգանիզմի համար: Առողջությունը կարելի է վերահսկել ճիշտ սննդակարգի օգնությամբ, որը  միակ բնական դեղամիջոցն է, որ կարող է սնուցել և բուժել օրգանիզմը:


Ինչպես հայտնում է Healthy Living House-ը` վիճակագրական տվյալները փաստում են, որ աթերոսկրելոզը, որը հայտնի է որպես զարկերակների խցանում, բազմաթիվ մահերի պատճառ է դառնում ողջ աշխարհում: Ինչպես հայտնի է՝ զարկերակներն արյունատար անոթներն են, որոնք արյունը սրտից հասցնում են մարմնի ցանկացած կետի և հյուսվածքի: Աորտան ամենամեծ զարկերակն է, որից դուրս են գալիս  բազմաթիվ   փոքր զարկերակներ: Առողջ զարկերակները փափուկ ներքին պատեր ունեն, ինչն օգնում է, որ արյունը հեշտությամբ հոսի, սակայն երբ պատերի ներսում քարեր են կուտակվում, արյան հոսքը սահմանափակվում է:  Այս ամենը գրելով` պարբերականը ներկայացրել է այն սննդատեսակները, որոնք բնականորեն մաքրում են զարկերակները:

 

Սխտոր


Սխտորն ամենաօգտակար սննդամթերքներից է: Ապացուցված է, որ այն մաքրում է քարային կուտակումները զարկերակներում:


Ամբողջական ձավարեղեն


Նվազագույնը 6 բաժին ամբողջական ձավարեղենով օրական սննդակարգ է խորհուրդ տրվում կիրառել Ամերիկյան սրտային ասոցիաիայի կողմից:


Մրգեր


Մրգերից շատերը լուծվող մանրաթելեր են պարունակում, որն օգտակար է զարկերակները մաքրելու համար: Օրական 4-5 խնձոր, բանան, տանձ, սալոր կամ նարինջ ուտելով` կնվազեցնեք նաև խոլեստերինի մակարդակը:



Բանջարեղեն


Բանջարեղենը պարունակում է բուսական ստերոլներ, որոնք գործում են ինչպես դիետիկ մանրաթելերը` օրգանիզմից դուրս մղելով ավելորդ խոլեստերինը: Օրական հիմունքով կարտոֆիլ, բրոկոլի կամ գազար ուտելով՝ կարելի է մաքրել զարկերակներն ու կարգավորել ցածր ճնշումը:


Ձուկ


Ձուկը միակ սննդամթերքն է, որ պարունակում է առողջարար օմեգա-3 ճարպաթթուներ, որը ունակ է նվազեցնելու զարկերակների բորբոքումը, որն էլ խցանման առաջացման հիմնական պատճառն է:


Ընկուզեղեն


Նուշ, ընկույզ, պնդուկ. սրանք ամենաշատն են օգտակար, որոնք պարունակում են օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ, որոնք օգտակար են զարկերակների պահպանման համար:


Ձիթապտղի յուղ


Օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ պարունակվում են նաև ձիթապտղի յուղում:


Քրքում


Ապացուցված է, որ այս հնդկական համեմունքը հիանալի կարդիո պաշտպան է:


Քնջութի սերմ


Այն պարունակում է կարդիո պաշտպանիչ բաղադրիչներ, որոնք խորհուրդ են տրվում աթերոսկլերոզի ժամանակ:
 

 

 

Սննդամթերքներ, որոնք կօգնեն մաքրել զարկերակները բնական եղանակով