Բաքվում ձերբակալվել է ավստրիացի մարզուհիներին վրաերթի ենթարկած ավտոբուսի վարորդը

17:17 • 13.06.15

Բաքվում ձերբակալվել է Եվրոպական առաջին խաղերի համար Ադրբեջան ժամանած երեք ավստրիացի մարզուհիներին վրաերթի ենթարկած ավտոբուսի վարորդը: Այդ մասին հաղորդվում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կայքում, հաղորդում է gazeta.ru-ն:


«Հետաքննության շրջանակներում քննարկվում է Bakubus ընկերության պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը, ովքեր պատասխանատու են եղել բարձր որակավորում ունեցող վարորդների աշխատանքի ընդունման համար և պատշաճ կերպով չեն իրականցրել իրենց պարտականությունները»,- ասված է հաղորդագրությունում:


Հիշեցնենք, որ Բաքվում Եվրոպական խաղերի հյուրերին տեղափոխող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ավստրիացի սինխրոն լողորդուհիների: Մարզիկները ստացել են ծանր վնասվածքներ, նրանցից երկուսն ինքնաթիռով ուղարկվել է Ավստրիա, մեկը գտնվում է Բաքվի հիվանդանոցներից մեկում: