Շվեյցարիայի դեսպանատանը թաքնվող ադրբեջանցի լրագրողը տեղափոխվել է Բեռն

17:11 • 13.06.15

Տասը ամիս Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը թաքնվող ադրբեջանցի լրագրող և իրավապաշտպան Էմին Հուսեյնովը տեղափոխվել է Բեռն, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:


Լրագրողին հնարավորություն է տրամադրվել օգտվել Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերի ինքնաթիռից, ով նախօրեին ժամանել է Բաքու Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելու համար:


Հուսեյնովը 2014 թվականի օգոստոսի 18-ին դիմել է Շվեյցարիայի դեսպանատուն խնդրելով իրեն ապաստան տրամադրել, քանի որ վախենում էր իշխանությունների կողմից հետապնդումների:

 

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ լրագրողը բազմիցս հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմի քննադատությամբ: