10 սննդամթերք, որ պետք է օգտագործել ամեն օր. խորհուրդ են տալիս սննդաբանները
Կանադացի սննդաբան Ռոզաննա Լին Huffington Post-ին տված հարցազրույցում թվարկել է առողջության համար ամենաօգտակար 10 սննդամթերքը, որը պետք առկա լինի ամենօրյա սննդակարգում:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` սննդաբանի խոսքով` ճիշտ սնվելու գաղտնիքը միջերկրածովյան, ճապոնական և ֆրանսիական սննդակարգերի համադրությունն է:
1. Կանաչ խաչածաղկավոր բանջարեղեն: Կաղամբի և բրոկոլիի օգտագործումը ամրապնդում է օրգանիզմը, բարձրացնում է դիմադրողականությունը և կանխում է տարիքային տեսողության վատացումը:
2. Հատապտուղներ: Հակաօքսիդանտներով հարուստ պարունակության շնորհիվ հատապտուղները ունակ են զգալիորեն դանդաղեցնել օրգանիզմի ծերացման գործընթացը:
3. Սոյա և լոբի: Սպիտակուցների հիանալի աղբյուր` յուղի ցածր պարունակությամբ:
4. Ամբողջական ձավարեղեն: Նվազեցնում են քաղցկեղի և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը:
5. Բրինձ: Երկարակյաց մարդկանց սննդակարգում անփոփոխ տեղ ունի բրինձը:
6. Ձիթապտղի յուղ: Հիանալի փոխարինող արևածաղկի ձեթին: Այն միջերկրածովյան սննդակարգի մի մաս է կազմում:
7. Լոլիկ: Հում վիճակում ուտելուց բացի կարելի է օգտագործել նաև մարինացված և տապակած վիճակում:
8. Ընկուզեղեն: Մի բուռ նուշը կամ ընկույզը օրվա ընթացքում կօգնի այն մարդկանց, ովքեր ծանր ֆիզիկական աշխատանք են անում կամ ինտելեկտուալ ծանրաբեռնվածության են ենթարկվում:
9. Յուղոտ ձուկ: Դրա պարունակության մեջ առկա օմեգա-3 ճարպաթթուները հիանալի միջոց են բորբոքումների դեմ:
10. Սպիտակ և կանաչ թեյ: Այս ըմպելիքները պարունակում են ամենաօգտակար հակաօքսիդանտները:










