Գերմանիայում փիղը փախել է կրկեսից և սպանել մարդու
Գերմանիայում փիղը փախել է կրկեսից և սպանել մարդու: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Բուխեն քաղաքում, հաղորդում է ТАСС-ը:
Կրկեսից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող սպորտային հարթակում փիղը հարձակվել է տղամարդու վրա և նրան մահացու վնասվածքներ հասցրել: Ավելի ուշ կրկեսի աշխատակիցներին հաջողվել է հանգստացնել կենդանուն և նրան հետ քշել վանդակը:
Դեռ հայտնի չէ, թե ինչպես է կենդանուն հաջողվել փախչել: Այժմ ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։
:










