ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դուրս է գրվում հիվանդանոցից կոնքազդրային կոտրվածքից հետո

00:45 • 13.06.15

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին տուն կվերադառնա հիվանդանոցից, որտեղ վերականգնողական բուժման կուրս էր անցնում կոնքազդրային կոտրվածք ստանալուց հետո:   Այս մասին հայտնում է РИА Новости-ն` Reuters-ին հղումով, որն էլ վկայակոչում է Պետդեպի ներկայացուցչին:


«Պետքարտուղար Քերիին այսօր դուրս կգրեն Massachusetts General Hospital  հիվանդանոցից,  և նա կվերադառնա Բոստոնի իր տունը», - գործակալությանը հայտնել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը` չմասնավորեցնելով, թե երբ Քերին կկարողանա վերադառնալ իր լիազորությունների կատարմանը Վաշինգտոնում:


Հիշեցնենք, որ միջադեպը Քերիի հետ տեղի էր ունեցել մայիսի վերջին՝ ֆրանսիական Սյոնզե քաղաքում, որը գտնվում է Ժնևից ոչ հեռու: Քերին հեծանվային զբոսանքի ժամանակ ընկել էր` չկարողանալով  անցնել շրջադարձը: