Քերին դուրս է գրվել հիվանդանոցից

10:28 • 13.06.15

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դուրս է գրվել Բոստոնի հիվանդանոցից, որտեղ հայտնվել էր հեծանվից ընկնելու և ոտքը կոտրելու հետևանքով, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

«Ամերիկայի գլխավոր դիվանագետը նախատեսում է կարճ հայտարարությամբ հանդես գալ և պատասխանել մի քանի հարցերի»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Հիշեցնենք, որ 71-ամյա Ջոն Քերին վնասվածք էր ստացել ֆրանսիական Սյոնզե քաղաքի մոտակայքում հեծանվից ընկնելու հետևանքով։ Նրան ուղղաթիռով շտապ հասցրել էին Ժնևի հիվանդանոցներից մեկը, այնտեղից էլ՝ Բոստոն։