Կրասնոյարսկում արջը հարձակվել է երկու կանանց և երեխայի վրա. կան տուժածներ

15:30 • 13.06.15

Կրասնոյարսկի շրջանի հարավում, Երգակի կոչվող այգում, արջը հարձակվել է երկու կանանց վրա, ում հետ մեկ երեխա է եղել։ Այս մասին հայտնել են տարածաշրջանային ոստիկանությունից։

 

Տայգայից մարդկանց տեղափոխել են Mi-8 ուղղաթիռներով: Նախնական տվյալներով, երեխան և կանանցից մեկը չնչին վնասվածքներ են ստացել, գրում է rg.ru-ն։

 

Տուժած մյուս կնոջ վիճակն առավել մտահոգիչ է։ Բոլոր երեքն էլ տեղափոխվել են հարվային Աբականի հիվանդանոց։

 

Այժմ իրավապահները փորձում են պարզել միջադեպի հանգամանքները։