Մեքսիկայի ոստիկանությունը 72 տոննա մարիխուանա է ոչնչացրել

10:18 • 13.06.15

Մեքսիկայի իշխանությունները մարիխուանա տեսակի թմրանյութի խոշոր պլանտացիա են ոչնչացրել, որը գտնվում է երկրի արևմուտքում՝ Նայարիտ նահանգի Իստլան-դել-Ռիո շրջանում։

 
Հայտնաբերված բույսերի ընդհանուր քաշը եղել է շուրջ 72 տոննա, գրում է rg.ru-ն։
 
 
Ապօրինի պլանտացիայի մասին իրավապահներին հայտնել էր տեղի բնակիչներից մեկը։ 
 
 
Ոստիկանները ժամանելով՝ հայտնաբերել են 1.35 հեկտար ցանքատարածք։
 
 
Կայքը հիշեցնում է, որ Մեքսիկայում երբևէ հայտնաբերված ամենախոշոր մարիխուանայի պլանտացիան 120 հեկտար տարածք է ունեցել։ Այն հայտնաբերվել է 2011-ին՝ Ներքին Կալիֆոռնիայում։