ԱՄՆ-ն չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք SPIEF 2015 տնտեսական ֆորումին
ԱՄՆ-ի իշխանությունները չեն մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական ֆորումին (SPIEF 2015), հայտնում է ТАСС գործակալությունը։
«ԱՄՆ-ի կառավարությունը ֆորումին ներկայացված չի լինելու և ոչ մի մակարդակով»,- ասել է Միացյալ Նահանգների իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչը։
Ֆորումին ԱՄՆ-ի բացակայության պատճառն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն է։ Ըստ պաշտոնական Վաշինգտոնի՝ նախորդ ֆորումի անցկացումից ի վեր «Ռուսաստանի քաղաքականությունն է՛լ ավելի ագրեսիվ է դարձել»։
Վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ նման քայլով ազդանշան է ուղարկվում ամերիկյան բիզնեսին, որ «Ռուսաստանի հետ նորմալ գործունեությանը վերադառնալը հղի է տնտեսական ռիսկերով»։











