Հունգարիան սպառնում է փակել Սերբիայի հետ սահմանը

11:24 • 13.06.15

Հունգարիայի կառավարությունն անհանգստացած է դեպի երկիր Սիրիայից և Իրաքից փախստականների հոսքից՝ Սերբիայի տարածքով, գրում է korrespondent.net-ը։

 

Կառավարությունն անհանգստանալով, որ Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից փախստականների ներհոսքը կարող է շարունակվել, այժմ քննարկում է Սերբիայի հետ սահմանի փակման հնարավորությունը։

 

«Մենք չենք կարծում, որ իրենք ճիշտ են վարվում՝ մեզ մոտ փախստականներ ուղարկելով։ Նրանք պետք է մնան Սերբիայի տարածքում»,- ուրբաթ օրը պետական ռադիոյին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

 

«Մենք քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ սահմանների ամբողջական փակումը»,-ասել է Հունգարիայի վարչապետը։

 

Հունգարիան Շենգենյան գոտու անդամ է, իսկ Սերբիան ԵՄ անդամակցության է ձգտում։

 

Հուլիսի սկզբին Հունգարիայի և Սերբիայի պաշտոնյաների հանդիպում է նախատեսվում, որի ժամանակ քննարկվելու է փախստականների հետ կապված խնդիրը։ 

 

 

Венгрия угрожает закрыть границу с Сербией