Եվրոպական խաղեր. Ամոյանը պարտվեց քառորդ եզրափակչում
Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 59 կգ քաշային կարգի ծրագրում պայքարն է շարունակում Ռոման Ամոյանը:
Քառորդ եզրափակչի գոտեմարտում Ռոմանը 0:9 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանին:
Այսուհետ, եթե Մարյանյանը հասնի եզրափակիչ, Ամոյանը կգոտեմարտի 3-րդ տեղի համար:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Ամոյանը 6:0 հաշվով պարտության էր մատնել պորտուգալացի Ժոաու Կարվալյուին:










