Դոնի Ռոստովում անհայտ անձինք քարեր և ձվեր են նետել Ուկրաինայի հյուպատոսության վրա (լուսանկարներ, տեսանյութ)
Դոնի Ռոստովում (ՌԴ) մի խումբ անհայտ անձինք ձվեր, լոլիկներ, կանաչ ներկով լցված շշեր և քարեր են նետել Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա, գրում է gazeta.ru-ն։
«Նրանք կոտրել են հյուպատոսության ապակիները։ Բարեբախտաբար, այդ պահին ներսում ոչ ոք չի եղել։ Նրանք պոկել են պատին փակցված ցուցանակները, շենքի վրա նետել են աղյուսներ, լոլիկներ և տարատեսակ աղբ», -ասել է գլխավոր հյուպատոս Վիտալի Մոսկալենկոն։
Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 1։00-ին։
Նշվում է, որ խուլիգանները մոտ 20 հոգի են եղել։
Միջադեպը երկար չի տևել, սակայն տեղի ունեցածին ականատես են եղել հարևան տների բնակիչները։
















