ԱՄՆ-ում տղամարդը ողջ է մնացել հազարավոր մեղուների խայթոցից հետո
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում տղամարդը ողջ է մնացել ավելի քան 1000 մեղուների հարձակումից հետո, գրում է The Guardian-ը։
Ինչպես նշվում է՝ Քինգման քաղաքում ֆերմայի աշխատակիցը հիվանդանոց է տեղափոխվել մեղուների 500-1000 խայթոց ստանալուց հետո։
Նա անհանգստացրել է տան բակում գտնվող փեթակի մեղուներին։ Մեղուները հարձակվելով նրա վրա՝ խայթել են, իսկ սարսափած տղամարդը վազել է դեպի մեքենան և թաքնվել։
Երկու անցորդներ, ովքեր տեսել են տեղի ունեցածը, արագ մոտեցել են և օգնել տղամարդուն խուսափել մահից։ Նրանց ևս մեղուները խայթել են, սակայն նրանք հիվանդանոց տեղափոխվելու կարիք չեն ունեցել։












