Լեդի Գագան խոստովանել է, որ տպավորված է Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի բացման արարողությունից (լուսանկարներ,տեսանյութ)
Բաքվում հունիսի 12-ից 28-ն անցկացվող Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցել է հայտնի ամերիկյան երգչուհի Լեդի Գագան, ով կիսվել է իր տպավորություններով։
«Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել այս հիանալի միջոցառմանը և նշելու Եվրոպական խաղերի մեկնարկը նշանավոր մարզիկների հետ միասին, ովքեր մրցելու են գեղեցիկ քաղաք Բաքվում»,-ասել է երգչուհին։
Լեդի Գագայի խոսքով նա հրաշալի ժամանակ է անցկացրել հանդիսատեսի հետ միասին, գրում է rg.ru-ն։
«Մենք կարծես երազում երգեր երգեինք և միասին կյանքի պարզությունը պատկերացնեինք»,-գրել է երգչուհին իր Instagram սոց.ցանցի էջում։
Լեդի Գագան բացման արարողությանը ներկայացել էր սպիտակ զգեստով։ «Գրեմմիի» վեց մրցանակների արժանացած երգչուհին երգել է Ջոն Լենոնի Imagine (անգլ.՝պատկերացրու) երգը։
Երգելու ընթացքում նա բեմում նվագել է վարդերով պատված դաշնամուրի վրա։














