Ավստրալական խմբի կիթառահարի մազերը բռնկվել են Լոնդոնում համերգի ժամանակ (տեսանյութ, լուսանկար)
Ավստրալական 5 Seconds of Summer խմբի կիթառահար Մայքլ Քլիֆորդի մազերը բռնկվել են Լոնդոնի Wembley Arena-ի բեմում համերգի ժամանակ, գրում է CNN-ը։
Ելույթի ժամանակ Քլիֆորդը շատ է մոտեցել պիրոտեխնիկայի սարքավորմանը, որի հետևանքով նրա մազերը բռնկվել են։
Կարելի էր տեսնել, թե ինչպես է երաժշտի գլխից ծուխ բարձրանում։ Նա գլուխը փաթաթել է սրբիչով և հեռացել բեմից։ Երաժիշտը որոշում է կայացրել ընդհատել համերգը։
Ավելի ուշ, Քլիֆորդն իր Instagram սոց.ցանցի էջում տեղադրել է լուսանկար, որտեղ նրա դեմքի կեսը փաթաթված է։ Նա հայտնել է, որ իր կյանքին վտանգ չի սպառնում։











