Մալայզիացի ֆուտբոլիստը խաղի ժամանակ կաթվածից մահացել է
Մալայզիական T-Team ֆուտբոլային ակումբի՝ ծագումով Նիգերիացի ֆուտբոլիստ Դևիդ Ֆարամոլա Օնիան մահացել է խաղի ժամանակ սրտի կաթված ստանալուց հետո, գրում է Reuters-ը։
Պաշտպանն ընդամենը 30 տարեկան էր։ Kelantan ֆուտբոլային թիմի հետ ընկերական հանդիպումը տեղի է ունեցել Կոտա-Բարու քաղաքում։ Այն բանից հետո երբ խաղի ժամանակ ֆուտբոլիստն ուշաթափվել և ընկել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Դևիդ Օնիայի կյանքը փրկել չի հաջողվել, և նա 30 րոպե անց մահացել է։
«Օնիայի մոտ սրտի կաթված է եղել։ Նրան հնարավոր կլիներ փրկել, եթե բժշկական օգնությունը ցուցաբերված լիներ ճիշտ ժամանակին»,- ասել է T-Team ակումբի գլխավոր տնօրեն Սարիզան Մոդ Զեյնը։










