$18 մլն. Վրաստանի ֆիննախը հաշվարկել է 12 մարդու կյանք խլած բնական աղետի հասցրած վնասի նախնական չափը (լուսանկարներ)

20:19 • 14.06.15

Վրաստանի Ֆինանսների նախարարությունը Թբիլիսիի տարերային աղետի հասցրած վնասը գնահատել է 40 մլն լարի` 18 մլն ԱՄՆ դոլար: 

Հիշեցնենք, որ անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները սողանքներ են առաջացրել և հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետևանքով 12 մարդ է զոհվել, ևս մի քանիսը անհետ կորած են համարվում։ 

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ֆինանսների նախարար Նոդար Խադուրին՝ Ճգնաժամային կառավարման խորհրդի նիստում: Նախարարը ասել է , որ դրանք նախնական հաշվարկներ են: Այսօր արդեն իշխանությունները 10 մլն լարիի վերականգնման աշխատանքներ են սկսել:  

Ավելի վաղ Վրաստանի վարչապետը ֆիննախին հանձնարարել էր ամեն տուժած ընտանիքի 10 հազար լարի` 4,5 հազար դոլար գումար տալ: 

Հիշեցնենք, որ ամբողջությամբ ավերվել է Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքը, կենդանիները փախուստի էին դիմել։

 

 

 

 


Մասնագետները մատնանշել են աղետի հավանական  պատճառը, իսկ ԶԼՄ-ները արձանագրում են, որ Թբիլիսի կենտրոնի առափնյա շրջանը ավերվել է ընդամենը 40 րոպեում: