Alibaba-ն Netflix-ի մրցակցին կթողարկի

16:33 • 15.06.15

Չինական խոշոր ինտերնետային րիթեյլեր Alibaba Group-ը երկու ամսվա ընթացքում ինտերնետային սթրիմինգային առցանց տեսածառայություն կներկայացնի, գրում է gazeta.ru-ն: Այդ մասին հայտնել է ընկերության թվային զվարճանքների ստորաբաժանման ղեկավար Պատրիկ Լյուն:

 

Ծառայությունը կստանա Tmall Box Office անվանումը և տեսաբովանդակություն կգնի չինական և արտասահմանյան արտադրողներից, ինչպես նաև կարտադրի սեփական արտադրանքը, ինչպես Netflix-ը և HBO-ն:

 

Ծառայությունը պետք է մրցակցության մեջ մտնի հայրենական շուկայում այլ չինական ինտերնետ հսկաների՝ Tencent-ի և Baidu-ի նմանատիպ ծառայությունների հետ։ Սակայն ի տարբերություն իր մրցակիցների, որոնք միլիարդավոր դոլարներ են ծախսում տեսաարտադրանք ձեռք բերելու համար, TBO-ում բովանդակության 90 տոկոսը կլինի վճարովի: