Ես Ջորջ Բուշի կրկնօրինակը չեմ. Ջեբ Բուշը խնդրել է չշփոթել իրեն ավագ եղբոր հետ

09:09 • 15.06.15

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, ով, հավանաբար, այսօր կհայտարարի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր ավագ եղբոր՝ Ջորջ Բուշի «կրկնօրինակը» չէ քաղաքական հարցերում, փոխանցում է Корреспондент-ը։

 

Ջեբ Բուշը խոստովանել է, որ դեպի Սպիտակ տուն հիմնական դժվարություններից իր համար կլինի այն, որ շատերն իրեն համեմատում են եղբոր հետ, ով զբաղեցրել է նախագահի պաշտոնը 2001-2009թթ.։

 

«Ջեբ Բուշն այլ մարդ է, քան Ջորջը։ Ջեբը նա է, ով կա։ Իմ կյանքի փորձը տարբերվում է»,- նշել է նա։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ իր թեկնածության մասին պաշտոնապես հայտարարելուց հետո, ինքը կարող է ավելի հստակ ներկայացնել ընտրողներին իր քաղաքական ուղին։