Կալիֆորնիայում ջրամատակարարման ծավալները կրճատվել են՝ դիտարկումների պատմության մեջ ամենաուժեղ երաշտի պատճառով

16:25 • 15.06.15

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի իշխանությունները սահմանափակել են ֆերմերային տնտեսություններին ջրամատակարարումը՝ դիտարկումների պատմության մեջ ամենաուժեղ երաշտի պատճառով, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Նահանգի ֆերմերներին խորհուրդ է տրվել կրճատել ծավալները երեք տարբեր ջրի աղբյուրներից, ինչը նահանգի համար աննախադեպ երևույթ է:

 

Ապրիլին Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է նահանգում երաշտի պատճառով ջրօգտագործումը 25 տոկոսով սահմանափակելու հրամանագիրը, որը շարունակվում է արդեն չորրորդ տարին: Այդ ժամանակ, սակայն, ֆերմերների համար ջրի սպառման ծավալների կրճատման մասին խոսք չէր գնում: