Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

22:18 • 15.06.15

Հանրապետության տարածքում հունիսի 16-18-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը 16-18-ին էապես չի փոխվի, 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

 

 

Երևանում`

 

Հունիսի 16-17-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Երևանի հունիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան`   37.10C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`       6.60C (1966 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  22.40C


ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն