Բլատերը կարող է մնալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում. Խորհրդական

19:22 • 15.06.15

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը ակտիվ մտածում է աշխարհի ամենահարուստ սպորտային կազմակերպության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին տված իր խոստումից հրաժարվելու հնարավորության մասին: Ինչպես  հաղորդում է Reuters-ի ռուսական ծառայությունը՝ այդ մասին Sky News-ին հայտնել է նրա խորհրդականներից մեկը:


Կլաուս Շտոլկերը, ով Բլատերին խորհրդատվություն է տրամադրել վերջերս կայացած նախընտրական արշավի ժամանակ, ասել է, որ 79-ամյա շվեյցարացին կարող է մնալ նախագահ այն դեպքում, եթե չհայտնվի նրան փոխարինող «վստահելի թեկնածու»:


Բլատերը հայտարարել է իր հրաժարականի մասին մոտ երկու շաբաթ առաջ՝ վերընտրվելուց օրեր անց՝ ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի ֆոնին: